Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման մի խումբ ակտիվիստների:
ԼՂ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղում պետականաշինության գործընթացին, ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Սահակյանը կարևորել է շարժման վետերանների հետ հանդիպումները և տարբեր հարցերի քննարկումը` նշելով, որ նրանց տեսակետները և առաջարկությունները միշտ հետաքրքիր են ու օգտակար: