Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն քաղաքական խորհրդի նիստ կանցկացնի


Zham.am կայքը հայտնում է, որ ուրբաթ օրը՝ փետրվարի 13-ին, ժամը 12:00-ին, տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը:

«Նիստի ընթացքում ծրագրային ելույթով հանդես կգա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով կպատասխանի Սերժ Սարգսյանի կողմից հնչեցրած բոլոր հարցադրումներին, և կտա հասարակությանը հուզող բոլոր հարցերի սպառիչ պատասխանները»,- գրում է կայքը։

Իշխող Հանրապետականի նիստում այսօր Սերժ Սարգսյանը «չարիք» և «կեղծ քաղաքական երևույթ» էր անվանել ԲՀԿ-ի առաջնորդին։ Սարգսյանի հրամանագրով՝ Ծառուկյանը արդեն զրկվել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG