Այսօր ժամը 12-ի սահմաններում Վանաձոր - Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի 29-րդ կիլոմետր հատվածում տեղի է ունեցել քարաթափում, փոխանցում է Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ «Լոռի ՃՇՇ» ընկերության աշխատակիցների կողմից կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Ճանապարհը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: