Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս-Կանը ֆրանսիական Լիլ քաղաքի դատարանում հայտարարել է, թե ինքը ավելի քիչ է հաճախել այսպես կոչված «սանձարձակ երեկույթների», քան ներկայացրել է մեղադրող կողմը։
Ստրոս-Կանն ասել է, թե երեք տարվա ընթացքում մասնակցել է ընդամենը 12 այդպիսի միջոցառման։
65-ամյա Ստրոս-Կանը մեղադրվում է կավատության համար։