Մոսկվան պատրաստ չէ վերանայել Ուկրաինայի 3 միլիարդ դոլարի պարտքը, երեկ Ստամբուլում Մեծ քսանյակի հանդիպման կուլիսներում հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։
Ռուսաստանը սպասում է, որ այս տարվա դեկտեմբերին Կիևը կատարի իր պարտավորությունները, ասել է Սիլուանովը։