Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգները որոշի զենք մատակարարել Ուկրաինային, ապա պաշտոնական Մոսկվան, ամենայն հավանականությամբ, կպատասխանի դիվանագիտորեն, այլ ոչ թե ռազմական գործողություններով։
ԱՄՆ-ի կողմից Կիևին զենքի մատակարարումը ավելի կսրի հակամարտությունն Արևելյան Ուկրաինայում, ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պատրուշևը։