Մատչելիության հղումներ

Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ փակ են Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Ճարճակիս, Միջնատուն, Շռնկանի, Սիփան, Ավշեն, Միրաք գյուղերը, Շիրակի մարզի Ամասիայից Զարիշատ գյուղ տանող ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Երնջատափ, Նորաշեն, Հարթավան, Ջրամբար, Եղիպատրուշ, Վարդենիս, Թթուջուր, Ձորագլուխ, Չքնաղ, Լուսագյուղ, Նիգավան գյուղերի ավտոճանապարհները, Լոռու մարզի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Սիսիան - Գորիս ավտոճանապարհին մերկասառույց տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է մինչև ժամը 18-ը՝ միայն մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստելատեղ ունեցող ավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG