Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Մուհմմադ Ջիհադ ալ-Լահամն այսօր ընդունել է Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանին:
«Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց սիրիահայության վիճակին և նրանց հուզող հարցերին: Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահն ընդգծեց, որ հայ համայնքը թե՛ նախկինում, թե՛ ներկայումս գտնվում է պետության ուշադրության կենտրոնում»,- հայտնում է ՀՀ ԱԳՆ-ի տեղեկատվության վարչությունը:
Անդրադառնալով Սիրիայի ներքաղաքական ճգնաժամին` Մուհմմադ Ջիհադ ալ-Լահամը կարևորել է Մերձավոր Արևելքում ահագնացող ահաբեկչության դեմ պայքարը` նշելով, որ այդ չարիքը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի բոլոր երկրների համար: