Մատչելիության հղումներ

Շփման գծի դիտարկումն անցել է առանց միջադեպերի


Մինսկի խմբի համանախագահները շփման գծում դիտարկում իրականացնելիս, արխիվ
Մինսկի խմբի համանախագահները շփման գծում դիտարկում իրականացնելիս, արխիվ

ԵԱՀԿ առաքելությունը այսօր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի արևելյան ուղղությամբ:

«Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր», - մասնավորապես ասված է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG