«Էրեբունի» ռազմական օդանավակայանում անցկացվում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի օդաչուների պատրաստումը եղանակային բարդ պայմաններում, ծովի մակերևույթից 4-5 կիլոմետր բարձրության վրա թռիչքներին:
Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՄիԳ-29 չորրորդ սերնդի արդիական կործանիչներով օդաչուների պատրաստումը, որը կշարունակվի մինչև այս ամսվա վերջ, ղեկավարում է միավորման հրամանատար Ալեքսանդր Պետրովը:
Ներկայումս օդաչուների ամբողջ անձնակազմը բուժզննում է անցնում՝ թռիչքների թույլտվություն ստանալու համար:
Ցերեկային և գիշերային թռիչքների ժամանակ օդաչուները պետք է մշակեն թռիչքների հմտություններ ձմեռային ժամանակ՝ հաշվի առնելով կլիմայական շտկումները: Թռիչքների օրերին օդաչուները իրականացնելու են մինչև 30 թռիչք՝ անձնակազմերի ավելի քան 10 ժամ ընդհանուր թռիչքով:
Նախապատրաստական դասընթացի ավարտից հետո կսկսվի պարզ և բարդ թռիչքների հմտությունների, ինչպես նաև օդային մարտի վարման ընթացքում արդիական կործանիչների մարտական կիրառման հիմունքների ուսուցումը: