Մատչելիության հղումներ

Մինչև շաբաթավերջ ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն


Հայաստանի տարածքում, փետրվարի 10-14-ը՝ շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, փետրվարի 10-ին լեռնային շրջաններում՝ զգալի, փետրվարի 10-11-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մետր/վայրկյան:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության փոխանցմամբ՝ օդի ջերմաստիճանը փետրվարի 13-14-ը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում փետրվարի 10-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG