Մատչելիության հղումներ

Ղարաբաղի ոստիկանությունը գործեր է հարուցել Բերձորի միջադեպի առնչությամբ


Ղարաբաղի ոստիկանությունը գործեր է հարուցել Բերձորի միջադեպի առնչությամբ
please wait

No media source currently available

0:00 0:04:44 0:00

Հունվարի 31-ին ծեծի ենթարկված ազատամարտիկը, սակայն, չի հավատում իրավապահների անկեղծությանը:

Բերձորի միջադեպի առնչությամբ Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունը գործեր է հարուցել Ղարաբաղի քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` Ղարաբաղի երեք քաղաքացիներին հունվարի 31-ին ժամը 13-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի մոտակայքում անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկելու և ծեծի ենթարկված քաղաքացիներին պատկանող մեքենաների տարբեր մասերը վնասելու փաստերի կապակցությամբ:

Ի պատասխան «Ազատության» հարցի՝ կա՞ն արդյոք ձերբակալվածներ կամ բերման ենթարկվածներ, Լեռնային Ղարաբաղի ոստիկանության մամուլի խոսնակ Ֆելիքս Հարությունյանը հրաժարվեց մանրամասնել, նշելով, որ գործը դեռևս նախաքննության փուլում է:

Հունվարի 31-ին Ստեփանակերտից Բերձոր մեկնելու ճանապարհին ծեծի ենթարկված երեք անձանցից մեկը ազատամարտիկ Քերոբ Ղազարյանն է: «Ազատության» հետ զրույցում նա պատմեց, որ իրենց ծեծի ենթարկողները քաղաքացիական հագուստով անձինք են եղել: Ոչ միայն իրենց պատկանող մեքենաներին են վնաս հասցրել, այլ նաև մեքենայից հեռախոսներ և այլ իրեր են գողացել, որոնց մի մասը օրեր անց վերադարձրել են:

Ազատամարտիկը հայտարարում է, որ չի հավատում Ղարաբաղի ոստիկանության անկեղծությանը՝ գործը բացահայտելու հարցում: «Քավության նոխազ են փնտրում: Ես չեմ հավատում դրան, բայց գործ են հարուցել, ոստիկանության գործն է, իրենք զբաղվում են, թող զբաղվեն», - նշում է Ղազարյանը:

Բերձորում տեղի ունեցած միջադեպից 10 օր անց, սակայն, Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունը չի շտապում պարզել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին բռնության ենթարկելու հանգամանքները:

Միջադեպի շուրջ հետաքննությունը շարունակվում է, ծառայողական քննությունը ընթացքի մեջ է, փոխանցում են Ղարաբաղի ոստիկանությունից:

Լեռնային Ղարաբաղում շաբաթներ շարունակ ամենաբարձր մակարդակով Ժիրայր Սեֆիլյանի պլանավորած ավտոերթի դեմ քարոզչությանը չհնազանդված ազատամարտիկը չի կասկածում, որ իրենց վրա հարձակված անձանց տեղը ոստիկանությունը գիտի: Այն, ինչ տեսել են Բերձոր մեկնելու ճանապարհին, բարձր մակարդակով կազմակերպված է եղել, նշում է Ղազարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG