Մատչելիության հղումներ

Բերձորի միջադեպի առնչությամբ ԼՂ ոստիկանությունը գործեր է հարուցել


Բերձորի իրադարձությունները, 31-ը հունվարի, 2015թ․
Բերձորի իրադարձությունները, 31-ը հունվարի, 2015թ․

Լեռնային Ղարաբաղի ոստիկանության քննչական վարչությունում քրեական գործեր են հարուցվել Ղարաբաղի քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` Ստեփանակերտի Իսակովի փողոցի թիվ 2 շենքի N բնակարանի 49-ամյա բնակիչ Մ. Ա․-ին, Շուշիի Ամիրյան փողոցի թիվ 9 շենքի N բնակարանի 48-ամյա բնակիչ Ք. Ղ․-ին, Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակիչներ` 37-ամյա Մ. Բ․-ին և 49-ամյա Գ. Հ․-ին հունվարի 31-ին ժամը 13-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի մոտակայքում անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկելու և Ք. Ղ․-ին պատկանող «Նիսսան Տեանա» մակնիշի ու Մ. Բ-ին պատկանող «ՎԱԶ-21061» ավտոմեքենաների տարբեր մասերը վնասելու փաստերի կապակցությամբ:

Լեռնային Ղարաբաղի ոստիկանության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ կատարվում է նախաքննություն:

Հունվարի 31-ին, հիշեցնենք, Բերձորում բռնություն գործադրվեց «Հիմնադիր խորհրդարանի» «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության շրջանակում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղևորվող ավտոերթի մասնակիցների նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG