Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մյունխենի անվտանգության կոնֆերանսում արած հայտարարություններին։
«Դադարեցրե՛ք օկուպացիան»՝ այս կոչով Ալիևը դիմել էր հայկական կողմին, որին էլ մեղադրել էր սահմանային լարվածության համար, այն բանի համար, որ հակամարտության լուծումը չի երևում, պնդել էր, թե Հայաստանը միջնորդների ջանքերը չի հարգում, և այլն։
Ի պատասխան՝ Բալայանը գրում է՝ Մյունխենի անվտանգության կոնֆերանսում Ադրբեջանի նախագահը ներկայացրել է ինքնորոշման սկզբունքի մասին սեփական աղավաղված պատկերացումները, Ալիևը հրաժարվում է հավատարիմ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից զերծ մնալու սկզբունքին, հետևել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման երեք սկզբունքներին, որոնք առաջարկել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները: