ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցների խստացման միջոցով ուժեղացնել ճնշումները Ռուսաստանի նկատմամբ, քանի դեռ չի գտնվել ուկրաինական հակամարտության լուծումը, «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ Մյունխենում՝ անվտանգության հարցերով 51-րդ համաժողովի ժամանակ։
Նա ընդգծել է, որ Ամերիկայի կառավարությունը և եվրոպացի գործընկերները միասնական դիրքորոշում ունեն Ուկրաինայի խնդրի շուրջ։