Մատչելիության հղումներ

Բնակարանում նռնակ նետած տղամարդը ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ


Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվարի 6-ին Նորքի 9-րդ զանգվածի 17 շենքի թիվ 102 բնակարանում քաղաքացի Մելիք Գալստյանը վիճաբանել է իր կնոջ՝ Անահիտ Խաչատրյանի հետ, և ձեռքին գտնվող, ըստ նախնական տվյալների, F1 տեսակի, բեկորային նռնակով հարվածել կնոջ գլխին: Քիչ հետո էլ ամուսինը հիշյալ նռնակը նետել է հյուրասենյակի բազկաթոռի ուղղությամբ, որտեղ այդ պահին գտնվել են կինը և նույն տան բնակիչ փոքրիկը, որին որպես դայակ խնամելիս է եղել Խաչատրյանը:

Տուժողները՝ 1969 թվականի ծնված Անահիտ Խաչատրյանը Անահիտ Խաչատրյանը և 2011 թվականի ծնված աղջիկ երեխան, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ «պոլիտրավմա, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Մելիք Գալստյանը հայտնաբերվել է։ Շատերի կյանքի համար սպանության փորձ կատարելու և ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով նա ձերբակալվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG