Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիտալի Յարեման ռուսաստանցի իր գործընկերոջը խնդրել է ուկրաինացի իրավապահներին հանձնել Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչին:
Յարեման այդ մասին այսօր հայտարարել է Ռադայում:
Դատախազն ասել է՝ Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունից հետո հնարավոր կլինի Յանուկովիչի գործն ուղարկել դատարան: Ըստ դատախազի, կան հիմքեր՝ պնդելու, որ Յանուկովիչը ձևավորել է հանցավոր խմբավորում: