Մատչելիության հղումներ

Ջո Բայդենն ու Դոնալդ Տուսկը քննարկել են Ուկրաինայի հարցը


Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը Եվրոպական միության խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հետ զրույցում Բրյուսելում ասել է, թե Ռուսաստանը չի կարող Եվրոպայի նոր քարտեզ նկարել և ավելացրել՝ Եվրոպան ու Միացյալ Նահանգները պետք է իրար կողքի կանգնեն և լինեն ամուր:

Ի պատասխան՝ Դոնալդ Տուսկը նշել է․ - «Եվրոպական միությունն ու Միացյալ Նահանգները պետք է շարունակեն ուս ուսի տված կենտրոնացնել ջանքերը և շարունակել Ռուսաստանի նկատմամբ ճնշումները»:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի անկախությունը, ինքնավարությունն ու տարածքային ամբողջականությունը չեն կարող դառնալ փոխզիջման առարկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG