Այսօր Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին Կիևում ասել է, որ Ռուսաստանը պարտավոր է ապացուցել Ուկրաինայում արյունահեղության դադարեցմանը նպաստելու պարտավորությունը, չաջակցել անջատականներին, հեռացնել զորքն ու զինտեխնիկան Ուկրաինայից և պահանջել անջատականներից` պահպանել հրադադարը։
Ուկրաինայի արտգործնախարարությունում այս այցը համարում են պաշտոնական Կիևին Վաշինգտոնի աջակցության հերթական վկայությունը։ Քննարկվելիք հարցերի շարքում են Ուկրաինայում բարեփոխումների իրականացումը և Դոնբասի շուրջ ստեղծված իրավիճակը։