Մատչելիության հղումներ

Արամ Մանուկյանը կենթարկվի կրկնակի դատաբժշկական փորձաքննության


Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյան, արխիվ
Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյան, արխիվ

Ինչպես «Ազատության»-ը փոխանցեցին Քննչական կոմիտեից, Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կենթարկվի կրկնակի դատաբժշկական փորձաքննության։

«Ծանոթանալով փորձաքննության եզրակացությանը Մանուկյանը նշել է, որ ճիշտ չի գնահատված առողջությանը պատճառված վնասի աստիճանը», - փոխանցում են կոմիտեից՝ հավելելով, որ Մանուկյանը միջնորդություն է ներկայացրել՝ նշանակել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, ինչը քննիչի կողմից բավարարվել է։

Հիշեցնենք, դեկտեմբերի 11-ին իր տան մուտքի մոտ ծեծի ենթարկվեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նրա նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ՝ հարուցվեց քրեական գործ, նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն։ Փորձաքննության արդյունքների համաձայն, Արամ Մանուկյանը թեթև մարմնական վնասվածք էր ստացել՝ առողջության կարճատև քայքայումով: Տուժող կողմը հայտարարեց, որ կվիճարկի հրապարակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը՝ պնդելով, որ քննությունը միտումնավոր այնպես է իրականացվում, որպեսզի արդյունքում հանցագործի համար սահմանվի հնարավորինս մեղմ պատիժ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG