Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ երեկ երեկոյան կիրառված բռնության դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում Արաբկիրի քննչական բաժնում։
Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել ոստիկանության օպերատիվ-հետախուզական մարմիններին՝ միջոցներ ձեռնարկել առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տարածքում առկա է նաև տեսանկարահանող սարք, որի տեսագրությունը հետազոտվում է վարույթն իրականացնող մարմնի կողմից, իր ֆեյսբուքյան էջում փոխանցում է Քննչական կոմիտեն: