Մատչելիության հղումներ

Նախագահը Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների դատավորներ է նշանակել


Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Ռուզաննա Հակոբյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր, Մխիթար Պապոյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Նույն հրամանագրով, որի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, դադարեցվել են Հակոբյանի՝ Վարչական դատարանի դատավորի, և Պապոյանի՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG