Եվրամիությունը դիտարկում է Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներից կազմված «սև ցուցակում» ևս 15 մարդու և 4 կազմակերպություն ընդգրկելու հնարավորությունը։ Այդ մասին հաղորդել են Եվրամիության դիվանագիտական շրջանակներից՝ հավելելով, որ խոսքը հիմնականում Ուկրաինայի արևելքում պատերազմող զինյալների առաջնորդների մասին է։
Տվյալ հարցով որոշումը կընդունվի շաբաթավերջին՝ մինչև Եվրամիությունում արտգործնախարարների հանդիպումները։