Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել Մովսեսի և Այգեպարի ուղղությամբ


Այսօր առավոտից մինչև մոտ 16։30-ը ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Մովսես գյուղի ուղղությամբ, «Ազատության»-ը փոխանցեց Մովսեսի գուղապետ Արարատ Ավալյանը՝ հավելելով, որ այս պահին իրավիճակը հանգիստ է։

Այսօր կրակոցներ են հնչել նաև Այգեպարի ուղղությամբ։ Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ թեև այս պահի դրությամբ կրակոցները դադարել են, բայց հակառակորդը 14։30 -ի սահմաններում խոշոր տրամաչափի գնդացիրներից ինտենսիվ կրակել է գյուղի ուղղությամբ։

Հարցին, թե կրակոցներից գյուղը վնասներ կրե՞լ է, Այդինյանն ասաց, որ այս հարցին չի կարող պատասխանել, այդուհանդերձ նշեց. - «Ոնց կարող է գյուղի ուղղությամբ կրակեն ու վնասներ չլինի»։

Նշենք, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից վիրավորվել է Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ 85-ամյա Լևոն Անդրեասյանը։ Նա Բերդի հոսպիտալում առաջին օգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևան՝ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

Հասմիկ Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG