Րոպեներ առաջ Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից վիրավորվել է Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ 85-ամյա Լևոն Հովակիմի Անդրեասյանը:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ Անդրեասյանը ներկայումս գտնվում է Բերդի հոսպիտալում: