Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Աշոցքի, Ախուրյանի և Սպիտակի տարածաշրջաններում տեղում է ձյուն, Մեղրու և Վարդենյաց լեռնանցքներում սաստիկ քամի է, տեղեկացնում է Տրանսպորտի և կապի նախարարությունը:
Նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: