Մատչելիության հղումներ

Վրաստանում ձերբակալվել են նախկին բարձրաստիճան ոստիկաններ


Վրաստանում ձերբակալվել են նախկին բարձրաստիճան ոստիկաններ, որոնք կասկածվում են 2006 թվականին իրականացված սպանության համար։

Ձերբակալվածներից մեկը քրեական հետախուզության բարձրաստիճան սպա Իրաքլի Փիրցխալավան է։

Ձերբակալվածները մեղադրվում են Զուրաբ Վազագաշվիլու սպանության համար։

Որդու սպանության մեղավորներին բացահայտելու և պատժելու համար պայքարող Յուրի Վազագաշվիլին հունվարի 20-ին զոհվել էր որդու գերեզմանի մոտ տեղադրված ռումբի պայթյունից:

Հունվարի 23-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն հրաժարականի դիմում ներկայացրեց, ասելով, որ բարոյական պատասխանատվություն է կրում կատարվածի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG