Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն այսօր հայտարարել է առաջիկա օրերին զորահավաք անցկացնելու և մինչև 100 հազար մարդ զորակոչելու մտադրության մասին:
«Մենք անհրաժեշտ թվով մարդկանց են զորակոչելու, որովհետև այն, ինչ տեղի է ունենում ռազմաճակատում, այն, ինչ անում է Ուկրաինան, ստիպում է մեզ զորակոչել նրանց, ովքեր ի զորու են զենք կրել, հիմա դա առավել քան հրատապ է դառնում, դա կլինի համընդհանուր զորակոչ»,- ասել է Զախարչենկոն։
Անցած ամիս Ուկրաինայի խորհրդարանը հայտարարել էր Զինված ուժերում այս տարի շուրջ 104 հազար զինվորի ներգրավելու մտադրության մասին:
Անցած շաբաթներին Ուկրաինայի արևելքում բախումները սաստկացել են, իսկ հրադադար հաստատելու հույսերը մարեցին հունվարի 31-ին Մինսկում կայացած բախումների ձախողումից հետո: