Մատչելիության հղումներ

Կառավարությունում քննարկվել է ոռոգման սեզոնի նախապատրաստման ընթացքը


Կառավարությունում քննարկվել են ջրային տնտեսության արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր:

Վարչապետի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են այդ ուղղությամբ Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը, որոնք առնչվում են համակարգի արդիականացմանը, խորքային հորերի վերագործարկմանը, պոմպակայանների վերանորոգմանը և այլն:

«Անդրադարձ է կատարվել նաև ոռոգման ջրի առավել պահանջարկ ունեցող մարզերի, այդ թվում Արմավիրի մարզում նախատեսվող անհրաժեշտ միջոցառումներին: Քննարկվել է ոռոգման սեզոնի մեկնարկի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հարցը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում՝ բոլոր հնարավոր խնդիրներին շուտափույթ լուծումներ գտնելու նպատակով»,- հայտնում է Կառավարության տեղեկատվության վարչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG