Մատչելիության հղումներ

ՎԶԵԲ-ի պարտատոմսերի երկրորդ թողարկումը տեղաբաշխվել է ՆԱՍԴԱՔ Արմենիայում


Հունվարի 30-ին ՆԱՍԴԱՔ Արմենիայում տեղի է ունեցել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ՀՀ դրամով արտահայտված արժեկտրոնային պարտատոմսերի երկրորդ թողարկման տեղաբաշխումը:

«Ընկերության կողմից տեղաբաշխման ներկայացված 2 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսերը հաջողությամբ տեղաբաշխվել են բորսայական տեղաբաշխման հարթակի միջոցով: Ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 2.908 միլիարդ ՀՀ դրամ, իսկ աճուրդի ընթացքում ձևավորված արժեկտրոնի կտրման եկամտաբերությունը՝ 17 տոկոս։ Որպես տեղաբաշխող հանդես է եկել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, իսկ որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցել է բորսայի 5 անդամ»,- հայտնում է ՆԱՍԴԱՔ Արմենիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG