Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաստատեց շաքարախտի դեմ նոր դեղամիջոցի գնման արձանագրությունը


Կառավարության շենքը, արխիվ

Կառավարությունն այսօր հաստատեց դիաբետոն (գլիկլազիդ) 60 մգ դեղի մրցակցային կարգով ձեռք բերելու արձանագրությունը։

Հայաստանի 2015-2019 թվականների կարիքների համար Առողջապահության նախարարությունը այդ դեղի գնումն իրականացնելու է ֆրանսիական ընկերությունից՝ 1 հաբը 0.06 եվրոյով (42.33 դրամ), ինչը զգալիորեն էժան է նախորդ տարիներին ներկրված խմբաքանակներից:

Դիաբետոնի պահանջարկը տարեկան ավելանում է 10 և ավելի տոկոսով: Այժմ Հայաստանում կա շաքարախտով հիվանդ 80 հազար մարդ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG