Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մտադիր է ուժեղացնել իր զինված ուժերը «ռազմավարական» տարածքներում

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը ուժեղացնելու է իր զինված ուժերը «ռազմավարական շրջաններում»:

Շոյգուն այս մասին ասել է պաշտպանության նախարարության խորհրդի նիստում:

Նա նշել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջադրանք է դրել՝ կանխել ռազմավարական շրջաններում Ռուսաստանի նկատմամբ ռազմական գերակայություն ստանալու այլ երկրների փորձերը:

Շոյգուն հավելել է, որ այսպիսի որոշում է կայացվել ի պատասխան Ռուսաստանի սահմաններին մոտ ստեղծված «ռազմաքաղաքական իրավիճակի»:

XS
SM
MD
LG