Այսօր ԵԱՀԿ ներկայացուցիչների ներկայությամբ Բերքաբերի ուղղությամբ իրականացված դիտարկումը չի ընդհատվել: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Դիտարկումը մեր կողմից անցել է առնաց խնդիրների», - ասաց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը պնդում էր, որ դիտարկումն ընդհատվել է հայկական կողմից արձակած կրակոցի պատճառով: