Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն նողկալի է որակել երեկ «Իսլամական պետության» կողմից համացանցում տարածված՝ ճապոնացի լրագրող Կենջի Գոտոյին վերաբերող տեսանյութը։
Ճապոնիան Հորդանանին Գոտոյին շուտափույթ ազատելու հարցով համագործակցության կոչ է արել։
Տեսանյութում վերջնագիր է ներկայացվում, որ եթե 24 ժամվա ընթացքում ազատ չարձակվի Հորդանանի բանտում գտնվող Իրաքի քաղաքացի Սաջիդա ար-Ռիշավին, ապա Գոտոն կսպանվի։
Իրաքցի կինը մահապատժի է դատապարտվել 2005 թվականին հյուրանոցում ահաբեկչություն կատարելու համար, որի զոհ է դարձել 60 մարդ։
Հունվարի 25-ին «Իսլամական պետության» զինյալները հայտարարել էին ճապոնացի մեկ այլ լրագրողի՝ Խարունու Յուկավուի սպանության մասին։ Ավելի վաղ նրանք Յուկավուի և Գոտոյի համար պահանջել էին 200 միլիոն դոլար։