Մատչելիության հղումներ

Գորիսի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է


Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է:

Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG