Քանի որ սեփական ժողովրդից իրականությունը թաքցնելու ճանապարհը միշտ տանում է փակուղի, ապա ադրբեջանական իշխանություններին առաջարկում ենք չսպասել մինչև իրավիճակը կրկին իրենց վերահսկողությունից դուրս գա, այլ միանգամից անցնել Ադրբեջանում ինտերնետի համընդհանուր անջատմանը, այսօր Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Իսկ եթե չգիտեն դա ոնց անել, ապա մեր ֆանտազիան բավարարում է, որ օգնենք այդ գործում», - գրել է Հովհաննիսյանը։
Հիեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լիովին կասեցրել է սեփական զինված ուժերին վերաբերող ցանկացած բացասական հրապարակում՝ առավել ևս` շփման գծում բազմաթիվ անիմաստ մարդկային կորուստներով ուղեկցվող ձախողումներին վերաբերող տեղեկատվությանը։
Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում նաև ասել էր, որ «Ադրբեջանի իշխանությունների այդ խիստ լկտիաբար վարվելն, իրենց սեփական քաղաքացիների հետ հաշվի չնստելը, կարող է այնպիսի պայթյուն առաջացնի, որ հետո տակից չկարողանան դուրս գալ»։