Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորումը գլոբալ խնդիր է, բայց դրա դեմ պայքարելու հարցում հաջողություններ են գրանցվում։
«Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիայի ներկայացուցիչների Լոնդոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Քերրին հայտարարել է, որ իրենք առաջընթաց են գրանցել այս հարցում և շարունակելու են նույն կերպ առաջ շարժվել։