Մատչելիության հղումներ

Եվրոպական կենտրոնական բանկը կթողարկի ավելի քան մեկ տրիլիոն եվրո


Եվրոպական կենտրոնական բանկը կթողարկի ավելի քան մեկ տրիլիոն եվրո` պետական և մասնավոր արժեթղթեր գնելու նպատակով, ինչը պետք է խթանի Եվրոպայի տնտեսական զարգացումը։

Բանկային ոլորտում այսօրինակ մեխանիզմի անունն է «քանակական թուլացում» (quantitative easing)։

Եվրոպական կենտրոնական բանկը ամեն ամիս կտրամադրի 60 միլիարդ եվրո տարբեր արժեթղթեր ձեռք բերելու համար։ Գնումները սկսվելու են այս տարվա մարտին և կշարունակվեն մինչև 2016-ի սեպտեմբեր։ Դրանք կարող են նաև ավելի վաղ դադարեցվել, եթե տնտեսական իրավիճակը բարելավվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG