Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Այդ մասին հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Արման Ուդումյանը զոհվել էր երեքշաբթի՝ Տավուշում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից։
35-ամյա զինծառայողը բնակվում էր Տավուշի մարզի Չորաթան գյուղում: