Մատչելիության հղումներ

2015-16-ին սպիտակ շաքարը Հայաստան կներմուծվի տարեկան 4 հազար տոննայից ոչ ավելի


Շաքարի գործարան Հայաստանի Շիրակի մարզում
Շաքարի գործարան Հայաստանի Շիրակի մարզում

Կառավարությունը այսօր սահմանեց, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցելու պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից երկու տարվա ընթացքում սպիտակ շաքարի ներմուծումը երրորդ երկրներից թույլատրվում է 10 տոկոս ներմուծման մաքսատուրքի վճարման պայմանով՝ մեկ տարվա ընթացքում 4 հազար տոննայից ոչ ավելի ծավալով։ Գործադիրը հաստատեց արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև այդ ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալների բաշխման կարգը:

Կառավարությունը նաև իրավունք վերապահեց 2015-2025 թվականներին ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատել եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների ապրանքները, որոնք նախատեսված են Հայաստանի տարածքում արդյունաբերական վերամշակման համար: Գործադիրի որոշմամբ, շաքարի այդպիսի հումք ներմուծելու պայման կհանդիսանա շաքարի հումքի նպատակային նշանակության մասին Հայաստանի լիազոր մարմնի՝ երկրի օրենսդրությանը համապատասխան տրված հաստատման առկայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG