Մատչելիության հղումներ

Փաստաբանների պալատը մտահոգված է պալատի անդամներին բերման ենթարկելու փաստով


Երևանի Ազատության հրապարակում մոմավառության ընթացքում ոստիկանները բերման են ենթարկում ակտիվիստներին, 15-ը հունվարի, 2015թ.
Երևանի Ազատության հրապարակում մոմավառության ընթացքում ոստիկանները բերման են ենթարկում ակտիվիստներին, 15-ը հունվարի, 2015թ.

Հայաստանի փաստաբանների պալատը խորը մտահոգություն է հայտնել պալատի խորհրդի անդամ Լուսինե Սահակյանին, պալատի անդամներ Ավետիք Իշխանյանին և Արգիշտի Կիվիրյանին հունվարի 15-ին Ավետիսյանների ընտանիքի հիշատակին տեղի ունեցած մոմավառության ընթացքում Երևանի Ազատության հրապարակից բերման ենթարկելու դեպքի կապակցությամբ։

Հանձնաժողովի տարածած հայտարությունում մասնավորապես ասված է. - «Ի թիվս խաղաղ հավաքի մասնակից մի քանի տասնյակ քաղաքացիների, ժամը 22:15-ի սահմաններում Ավետիք Իշխանյանը, իսկ 23:05-ի սահմաններում Լուսինե Սահակյանն ու Արգիշտի Կիվիրյանը բռնության գործադրմամբ զրկվել են ազատությունից ու տեղափոխվել ոստիկանության տարբեր բաժիններ: Ավետիք Իշխանյանը տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ շուրջ երկու ժամ անազատության մեջ պահվելուց հետո, նրան հայտնել են, որ ոստիկանության բաժին է բերվել իբր իր կողմից ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու փաստի առթիվ իրականացվող վարչական վարույթի շրջանակներում: Լուսինե Սահակյանն ու Արգիշտի Կիվիրյանը առանց որևէ պատճառաբանության տեղափոխվել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի հարակից տարածք, ապա կրկին առանց որևէ պատճառաբանության, բերման ենթարկված ևս մեկ քաղաքացու հետ, 50 րոպե անց ազատ են արձակվել, անգամ առանց ոստիկանության բաժին մուտք գործելու»:

Փաստաբանների պալատը, խորը մտահոգություն հայտնելով իր անդամների իրավունքների ու ազատությունների սահմանափակման փաստով, կոչ է արել պատկան մարմիններին կատարվածի կապակցությամբ իրականացնել համապարփակ քննություն, որի արդյունքներով պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG