Մատչելիության հղումներ

Ազատության հրապարակից քաղաքացիներ են բերման ենթարկվել


Երևանի Ազատության հրապարակից ոստիկանները քաղաքացիներին ուժի կիրառմամբ բերման են ենթարկել մոտ երկու տասնյակ քաղաքացիների:

Այսօր ուշ երեկոյան Ազատության հրապարակում ինքնաբուխ մոմավառություն էր՝ ի հիշատակ Գյումրիի սպանդի զոհերի, մասնակիցները նաև ուղիղ հեռարձակմամբ դիտում էին այդ պահին Գյումրիում ընթացող բողոքի ակցիան, երբ քաղաքացիական հագուստով անձինք քաղաքացիական մեքենայով բերման ենթարկեցին մի երիտասարդի և նրա ընկերներին։

Քիչ անց արդեն ոստիկանական համազգեստով ոստիկանները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին՝ հայտարարելով, որ հատուկ օպերացիա են իրականացնում, քանի որ տեղեկություններ ունեն, թե քաղաքացիների մոտ զենք կա։

Բերման ենթարկվածներից էր նաև հրապարակախոս Արգիշտի Կիվիրյանը, ով ոստիկականան մեքենայից հեռախոսով «Ազատությանը» փոխանցեց, որ ոստիկանները մոտեցել են իրենց, խփելով, հրելով մեքենա են մտցրել և բերման ենթարկել։

Սիսակ Գաբրիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG