Բեռլինում ուկրաինական ճգնաժամի հարցով Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպման արդյունքում կոչ է արվել դադարեցնել ռազմական գործողություններն ու ծանր հրետանին սահմանից հետ քաշել։
«Չէի ասի, թե բեկում կա այս հարցում, բայց մենք որոշակի առաջընթաց տեսանք», - ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։