Մատչելիության հղումներ

«Ազատության» լրագրողը կհամալրի Բաքվի «սև ցուցակը»


Մարգո Բաֆի՝ Ստեփանակերտում արված լուսանկարներից, մարտ, 2014թ․
Մարգո Բաֆի՝ Ստեփանակերտում արված լուսանկարներից, մարտ, 2014թ․

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող Մարգո Բաֆը կհամալրի ադրբեջանական հայտնի «սև ցուցակը»: Ադրբեջանի արտգործնախարարությանը զայրացրել է ֆոտոլրագրողի այցելությունը Լեռնային Ղարաբաղ: Ըստ պաշտոնական Բաքվի՝ լրագրողը մինչ այդ պետք է թույլտվություն ստանար Ադրբեջանի ԱԳՆ-ից:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը հետևել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կողմից լրագրող Բաֆի՝ Լեռնային Ղարաբաղում արված լուսանկարների հրապարակմանը: Ուշագրավ է, որ «Ազատության» ադրբեջանական ծառայությունն այդ լուսանկարները հրապարակում է երկրորդ անգամ:

«Ազատություն» ռադիոկայանի գործողությունները ևս մեկ ապացույց են Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի», - ըստ APA գործակալության` հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Նախարարության խոսնակ Հիմքեթ Հաջիևը նշել է, որ որոշ ճշտումներից հետո լրագրող Բաֆը կընդգրկվի «անցանկալի անձանց» ցուցակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG