Մատչելիության հղումներ

Ռուսական ռազմաբազայում Սերյոժա Ավետիսյանի համար հոգեհանգստյան կարգ է մատուցվել


Հայաստանում Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայի տարածքում գտնվող Սուրբ նահատակ Ալեքսանդրա թագուհու եկեղեցում հունվարի 20-ին հոգեհանգստի արարողություն է տեղի ունեցել` ի հիշատակ Գյումրիում դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի զավակ վեց ամսական Սերյոժայի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացում է Հայաստանում ՌԴ դեսպանության մամուլի քարտուղար Ալեքսանդրա Կենդիշը:

Հոգեհանգստյան կարգը մատուցել է հավատացյալ զինվորների հետ աշխատանքի գծով ռուսական ռազմակայանի հրամանատարի օգնական վանահայր Անդրեյը (Վաց): Նա ներկաներին կոչ է արել աղոթել սպանված ընտանիքի անդամների հոգու հանգստության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG