Մատչելիության հղումներ

Եմենում ապստամբները գրավել են նախագահի նստավայրը


Եմեն - Հութի ապստամբները հսկիչ անցակետ են հաստատել դեպի նախագահական նստավայր տանող ճանապարհին, Սանա, 20-ը հունվարի, 2015թ․
Եմեն - Հութի ապստամբները հսկիչ անցակետ են հաստատել դեպի նախագահական նստավայր տանող ճանապարհին, Սանա, 20-ը հունվարի, 2015թ․

Եմենի մայրաքաղաք Սանայում Հութի խմբավորման շիա ապստամբները երեկ հարձակվել են երկրի նախագահի նստավայրի վրա: Այդ մասին իր թվիթերյան էջում գրել է Եմենի տեղեկատվության նախարարը։

Ապստամբները նախ գնդակոծել, ապա գրավել են նախագահ Աբեդ Ռաբո Մանսուր Հադիի նստավայրը։ Ենթադրվում է, որ նախագահն այդ պահին նստավայրում է եղել։ Հաղորդվում է նաև, որ գրոհայինները թալանել են նախագահական նստավայրի զինապահեստը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG