Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան լուրն ստանալով՝ այսօր երեկոյան տասնյակ քաղաքացիներ եկել էին մոմեր վառելու Ազատության հրապարակում, որտեղ մի քանի օր շարունակվում էր մոմավառությունը ի հիշատակ սպանված Ավետիսյանների:
Այսօր, սակայն, տասնյակ ոստիկաններ պատ կազմած թույլ չէին տալիս մոմերը տեղադրել Օպերային թատրոնի աստիճանահարթակին` պնդելով, թե դա իրավախախտում է: Աստիճաններին մոմեր տեղադրելու փորձերը խոչընդոտվում էին, ոստիկանները սպառնում էին բերման ենթարկել: Մոտ կես ժամ անց, երբ հավաքվածները որոշեցին մոմավառությունը շարունակել հրապարակի վերջնամասում, ոստիկանության ներկայացուցիչը մոտեցավ ու հայտնեց, որ թույլատրում են մոմերը տեղադրել թատրոնի աստիճաններին:
Գյումրիում բախումների օրը, երբ տասնյակ մարդիկ Երևանում դարձյալ հավաքվել էին Ազատության հրապարակում, ոստիկանները շուրջ երեք տասնյակ քաղաքացիների էին բերման ենթարկել:
Կարլեն Ասլանյան