Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարը հանդիպել է Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամների հետ


Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունվարի 19-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի կնոջն ու նրա հորը` Անահիտ և Վիկտոր Մարտիրոսյաններին:

Նախարարը Հարությունյանի ընտանիքի անդամներին տեղեկացրել է, որ դեկտեմբերի սկզբին Անահիտ Մարտիրոսյանի՝ ՀՀ արդարադատության նախարարություն հասցեագրած դիմումը, որով խնդրում էր Հարությունյանին պատժի մնացած մասը կրելու նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխել, ընթացքի մեջ է:

Նա հավաստիացրել է, որ շուտով հեռախոսազրույց է ունենալու Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարի հետ, ինչը որոշակի պարզաբանումներ կմտցնի հարազատներին անհանգստացնող հարցերում և վստահեցրել է ընտանիքին, որ, բոլոր դեպքերում, արվում է հնարավոր ամեն բան, որպեսզի լուծվի Հայաստանի քաղաքացու տեղափոխման հարցը:

Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամները շնորհակալություն են հայտնել նախարարին հանդիպումը նախաձեռնելու, ինչպես նաև գործի ընթացքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տրամադրելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG