Մատչելիության հղումներ

Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահը այսօր կժամանի Հայաստան


Աղվան Հովսեփյան, Ալեքսանդր Բաստրիկին
Աղվան Հովսեփյան, Ալեքսանդր Բաստրիկին

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավերով այսօր Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահը Ալեքսանդր Բաստրիկինը:

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, այսօր ավելի վաղ Հովսեփյանն ու Բաստրիկինը հեռախոսազրույց են ունեցել:

«Կողմերը քննարկել են հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության գործի քննությանը վերաբերող հարցեր, որոնց կատարման մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը», - մասնավորապես ասված է կոմիտեի հաղորդգրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG