Մատչելիության հղումներ

Ժնևում բանակցություններ են ընթանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ


Ժնևում ընթանում են Իրանի և վեց գերտերությունների (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Գերմանիայի) դիվանագետների բանակցությունները Իրանի միջուկային խնդրի շուրջ։

Ամերիկացի օրենսդիրներն առաջարկել են նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ այն դեպքում, եթե մինչև հունիսի 30-ը չհաջողվի համաձայնեցնել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերը, սակայն նախագահ Բարաք Օբաման հունվարի 16-ին Կոնգրեսին կոչ է արել բանակցային փուլում զերծ մնալ նոր պատժամիջոցներից, զգուշացնելով, որ ինքն արգելանք (վետո) կդնի դրանց վրա։

Բանակցությունների հաջողության դեպքում միջազգային համայնքը կարող է թուլացնել Իրանի նկատմամբ նախկինում սահմանված պատժամիջոցները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG